Բաժիններ՝

Արթուր Այվազյանի (Մանախ) հետ կատարվածը նման է PR քայլի. Պաշտպան. aysor.am

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հետ երեկ գիշեր տեղի ունեցածը, փաստաբան Հայկ Ալումյանի պնդմամբ, իրականում շատ է տարբերվում ներկայացված պաշտոնական վարկածից:

«Իրականությունը շատ է տարբերվում ներկայիս պաշտոնական վարկածից: Եվ շատ նման է PR քայլի», – Aysor.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Հայկ Ալումյանը, ով ներկայացնում է այդ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով անցնող Արթուր Այվազյանի՝ «Մանախ» մականունով, շահերը:

«Նաև կարևոր մի նրբություն կա. Արթուր Այվազյանը այս իշխանություններին ոչ միայն չի սիրում, այլ՝ իրեն նրանց զոհն է համարում: Միաժամանակ, շատ դրական կարծիք ուներ Ելք-ի մի շարք անդամների մասին: Եվ հետո, ատրճանակով զինված Արթուր Այվազյանը հարձակվեց Ելք-ի կողմնակիցների վրա, բայց նրանք ոչ մի վնասվածք չստացան, իսկ ինքը ամբողջովին ծեծված վիճակու՞մ է: Այդ ամենն այն դեպքում, երբ նա շատ մարզված է», – ասել է փաստաբանը:

Հարցին, թե արդյոք կարծում է՝ հրահրել են իր պաշտպանյալին, Ալումյանը պատասխանեց. «Ես վստահ եմ դրանում, բայց, մինչև երկուշաբթի օրը Ելք-ի գործողությունները չեմ ցանկանա հրապարակային մեկնաբանել՝ հայտնի պատճառով»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս