
Արամ Ա-ի հետ քննարկվել են Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի ոգեկոչման նախապատրաստական աշխատանքները

Հայ քաղաքական ավանդակ երեք կուսակցությունները՝ ՍԴՀԿ-ի, ՌԱԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներից բաղկացած պատովիրակությունն, այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին եւ նրա հետ քննարկել Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման նախապատրաստական աշխատանքները:
Պատվիրակությունը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է ապրիլի 24ին կայանալիք կենտրոնական, միջկուսակցական նախաձեռնությունները։ Նշվել է, որ այդ նախաձեռնությունները պետք է ունենան համահայկական ու համալիբանանյան բնույթ։
Հանդիպումն առիթ էր Նորին Սրբության հետ խորհրդակցելու հայությանն ու հայկական պահանջատիրությանը հուզող անմիջական հարցերի շուրջ։