Այս մթերքները կանցկացնեն ցավը ցանկացած ցավազրկողից ավելի լավ
Ցավն ազդանշան է, որը տալիս է մեր օրգանիզմը՝ հաղորդելով այն մասին, որ ինչ-որ բան կարգին չէ: Երբեմն այն լինում է սուր և արագ անցնող, բայց որոշ մարդիկ ստիպված են բախվել դրա հետ անընդհատ՝ տառապելով քրոնիկ ցավերից, հոդաբորբի, ռևմատիզմի և անգարի ժամանակ:
Ցավ զգալով՝ առաջին հերթին՝ մենք փորձում ենք ազատվել դրանից դեղերի օգնությամբ: Բայց քչերը գիտեն, որ լավ ցավազրկող միջոց կարող են լինել որոշ մթերքներ: Ահա դրանցից ամենաարդյունավետները:
Մթերքներ ցավի դեմ
1. Բալ կամ կեռաս
Շատ կարևոր է, որպեսզի բալը կամ կեռասը լինեն մուգ գույնի: Արժեքավոր է հենց պիգմենտը, որը ցավազրկող ազդեցություն ունի: Խորհուրդ է տրվում հոդացավերի և բորբոքումների ժամանակ:
2. Անանուխ
Այս բույսի մեջ պարունակվող մենթոլը ցավազրկող ազդեցություն է ունենում մկանների վրա: Գլխացավի ժամանակ խորհուրդ է տրվում կատարել գլխի մերսում մի քանի կաթիլ անանուխով:
3. Բնական յոգուրտ
Լավ է ազդում մարսողական համակարգի ցավերի դեպքում:
4. Քրքում
Այս համեմունքն ունի ուժեղ հակաբորբոքիչ հատկություն:
5. Թահին
Թահինն աղացած քունջութից պատրաստված մածուկն է, որը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում և մագնեզիում, ինչն էլ անփոխարինելի է մկանների ցավի համար:
6. Հալվե
Հալվեն ոչ միայն գործուն միջոց է մաշկի բորբոքումների դեմ, այլ նաև այն լավ պայքարում է աղեստամոքսային տրակտի պրոբլեմների դեմ՝ թեթևացնելով ցավը:
7. Պապայա
Այս մրգում պարունակվում է պապային, որն ունի հակաբորբոքիչ հատկություն: Այն շատ լավ է օգտագործել արքայախնձորի հետ: 2 միջոցն էլ շատ լավ ցավազրկողներ են:
8. Կոճապղպեղ
Կոճապղպեղը բնության ասպիրինն է: Կոճապղպեղի արմատը հակաբորբոքիչ ազդեցություն է ունենում հենաշարժողական ապարատի պրոբլեմների ժամանակ: Կոճապղպեղի օգտագործումն օգնում է պայքարել շնչուղիների ինֆեկցիաների դեմ:
9. Ծովային ձուկ
Ծովային ձուկը, այնպիսին, ինչպիսին սաղմոնաձուկն է, պարունակում է օմեգա-3, ինչը բարելավում է արյան շրջանառությունը և բարերար ազդեցություն է ունենում սրտի աշխատանքի վրա:
10. Չիլի պղպեղ
Չիլին պարունակում է ալկալոիդ կապսաիցին՝ նյութ, որը հաճախ օգտագործվում է՝ որպես ցավազրկող: Խորհուրդ է տրվում օգտագործել մեջքի և հոդերի ցավի ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը