Որ վիտամինների քանակը չի բավարարում օրգանիզմին
Econet.ru կայքը գրում է, որ պարզ միջոցով կարելի է հասկանալ, թե որ վիտամինները չեն բավարարում օրգանիզմին:
• Եթե ձեզ հաճախ անհանգստացնում է բերանի տհաճ հոտը, դա կարող է վկայել վիտամին B3-ի անբավարար քանակի մասին:
• Նույնիսկ ամենափոքր վնասվածքների դեպքում կապտուկներ են առաջանում, որոնք երկար ժամանակ չեն ապաքինվում, ամենայն հավանականությամբ, օրգանիզմը քիչ քանակով է վիտամին C ստանում:
• Քրոնիկական փորկապության պատճառներից մեկը B խմբի վիտամինների անբավարար քանակն է:
• Եթե անընդհատ գլխապտույտ եք ունենում և աղմուկ ականջներում, հնարավոր է` օրգանիզմին չի բավարարում B3 և E վիտամինների, ինչպես նաև կալիումի քանակը:
• Աչքերի կարմրությունը, մթությանն արագ չհարմարվելը երբեմն կարող է կապված լինել A և B2 վիտամինների անբավարար քանակի հետ:
• Թեփը հայտնվում է այն դեպքում, երբ օրգանիզմին չի բավարարում B12, B6, F վիտամինների և սելենի քանակը:
• Թույլ մազերը վկայում են B, F վիտամինների, ֆտորի անբավարար քանակի մասին:
• Մազաթափությունը երբեմն կարող է կապված լինել B9, C, H վիտամինների քանակի հետ:
• B խմբի վիտամինների պակասը կարող է անքնության պատճառ դառնալ: Խնդիր կարող են առաջացնել նաև կալիումի և կալցիումի անբավարար քանակը:
• Քթից հաճախակի արյունահոսությունը կարող է առաջանալ C, K և В3 վիտամինների անբավարար քանակի հետևանքով:
• Դեմքին կարմիր հետքերի առկայությունը վկայում է A և B վիտամինների անբավարար քանակի մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը