Բաժիններ՝

Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Տասը տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB1029A250 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ է տեղի ունեցել փետրվարի 9-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 13 մլրդ 810 մլն դրամ, որից մրցակցային` 12 մլրդ 290 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 1 մլրդ 520 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 մլրդ 996 մլն 298 հազար 580 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.5867 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.6330 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս