Կարգալույծ Հայր Կորյունի կողմից հնարավոր 29.000 դոլար յուրացնելու դեպքով հաղորդումը փաստարկված չէ, վարույթ չի նախաձեռնվի . ՔԿ խոսնակ

«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման «պարագլուխ», կարգալույծ հռչակված հայր Կորյունին՝ Արմեն Առաքելյանին վստահված գույքի հնարավոր հափշտակման դեպքով Քննչական կոմիտեն (ՔԿ) քրեական վարույթ չի նախաձեռնի:

Քկ նախագահի խոսնակ Կիմա Ավդալյանը Aysor.am-ին ասաց. «Նշված դեպքի առթիվ հաղորդում ենք ստացել, քրեական վարույթ չենք նախաձեռնել: Քանի որ այդ հաղորդումը չի համարվում առևերույթ հանցանքի մասին, չի փաստվում այնպիսի դեպք, գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է  տրվել ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված ոևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»:

Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի՝ հոկտեմբերի 28-ին Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Արթուր Ս-ն իրավապահներին հանցագործության մասին հաղորդում էր տվել՝ հայտնելով, որ 2016-2024թթ  ընկած ժամանակահատվածում Ջերմուկ համայնքի Գնդեվանք վանական համալիրում՝ տարբեր օրերի, տարբեր չափերով առձեռն, ընդհանուր մոտ 29 հազար ԱՄՆ դոլար է տվել ներկայումս կարգալույծ եղած Հայր Կորյունին՝ նշված վանական համալիրը բարեկարգելու, վերականգնողական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև տարածքը մեծացնելու, հարակից տարածքը ձեռք բերելու համար։

Արթուր Մ.-ն հայտնել է, որ բացի վերոնշյալ գումարից 1 մլն դրամ արժողության 2 կգ արծաթ է նվիրաբերել Արմեն Առաքելյանին՝ «Գնդեվանք» վանական համալիրի հոգևոր սպասավորների համար արծաթյա գոտիներ և եկեղեցու համար սպասքներ պատրաստելու նպատակով, սակայն իր ամբողջ նվիրաբերած դրամը և արծաթը չի ծառայել իր նպատակին, այլ դրանք յուրացվել են նրա կողմից։

Տեսանյութեր

Լրահոս