Շատ խորհրդանշական է, որ հարևան պետության ղեկավարը հայկական տեղանունների, Սևանի, ազերների վերադարձի մասին ելույթ էր ունենում իրենց երկրի գիտությունների ակադեմիայում… Հովակիմ Զաքարյան

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի hակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շատ խորհրդանշական է, որ հարևան պետության ղեկավարը հայկական տեղանունների, Սևանի, ազերների վերադարձի մասին ելույթ էր ունենում իրենց երկրի գիտությունների ակադեմիայում՝ հանձնարարելով ավելի ինտեսիվացնել «պատմական» հայրենիքի մասին «գիտական» աշխատանքները։

Իսկ խորհրդանշական է, որովհետև մեր երկրում Գիտությունների ազգային ակադեմիան դարձավ անբովանդակ մի կառույց, որը սեփական հետազոտությունները անելու մարդկային ռեսուրս այլևս չունի, քանի որ չունի ինստիտուտներ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930