Արտակարգ դեպք Արմավիրում. բենզինիստները «պերեդազիրովկայի տակ են մնացել». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Արմավիրի մարզի Շահումյան գյուղի թռչնաֆաբրիկայի երեքհարկանի շենքերից մեկի առաջին հարկում հայտնաբերվել է 30-ին մոտ տղամարդու դի, իսկ նրա կողքին՝ ծանր վիճակում գտնվող 45-ամյա մեկ այլ տղամարդու։

Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ. «Մահացածը՝ Ժիրայր Սարիբեկյանը, ով ասում են, դատված էլ է եղել, եւ այժմ անգիտակից վիճակում հիվանդանոցում գտնվող նրա ընկերը գյուղում հայտնի թմրամոլներ են։ Ավելի ճիշտ՝ «բենզինիստներ»։ Չունեն ո՛չ ընտանիք, ո՛չ բարեկամներ։ Անգամ ասում, որ նրանք ոչ թե ընկերներ են, այլ ինչ-որ հեռու ազգականներ, բայց որքանով է այդպես, վստահ ասել չեմ կարող։ Իսկ երեկ մեկը մահվան դուռը, մյուսը՝ հիվանդանոց է հասել տնային պայմաններում բենզինով թմրանյութ պատրաստելու արդյունքում։ Այսպես ասած՝ «պերեդազիրովկայի տակ են մնացել»։

Դեպքի մասին մանրամասներ փորձեցինք պարզել նաեւ Շահումյանի թռչնաֆաբրիկա գյուղի գյուղապետ Արթուր Յայլոյանից, սակայն այդպես էլ նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս