Նա հորդորել է ՏՀՏ բնագավառի ներկայացուցիչներին ներկայացնել նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկներ: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել քննարկել բիզնեսի խթանմանն առնչվող բոլոր հարցերը և առաջարկել ձևակերպել, թե որ օրենքի, կառավարության որ որոշման փոփոխությունը կարող է նպաստել ՏՀՏ ծրագրերի իրականացմանը:
Հարավային Կորեայի դատախազությունը երկրի ամենահարուստ գործարարներից մեկին՝ Samsung Electronics-ի ղեկավար Լի Չժե Ենին կալանավորելու հրաման է տվել։
2017թ. հունվարի առաջին կեսին ռուսական «Գազպրոմ» հոլդինգը ավելացրել է գազի արտահանումը դեպի հեռավոր արևելք 25,5%-ով, հայտնում է TASS-ը։
«Միաժամանակ անթույլատրելի ենք համարում Բորդյուժայի պաշտոնաթողությունը 2016 թվականի դեկտեմբերի 29-ի միջադեպի վերաբերյալ մեկնաբանության հետ կապելը, քանի որ նրա՝ որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները լրացել են 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ պետությունների ղեկավարների որոշմանը խստիվ համապատասխան, որն ընդունվել Է 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի Մոսկվայի նստաշրջանում»,- նշվում Է փաստաթղթում:
«Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ մեր որդեգրած դիրքորոշումը՝ անօրինական փողերի լվացմանը հակազդելու, քրեական գործունեության ֆինանսավորումը չհանդուրժելու, ֆիսկալ ծովահենության դեմ և ֆինանսական ոլորտի թափանցիկությանն ուղղված միջազգային ճիգերին օժանդակելու, մնում է անփոփոխ»:
Շենքի բակում ծագած վիճաբանությունը հանգուցալուծվեց սպանությամբ:
«Միացյալ հայեր» նախաձեռնությունն առաջարկում է Ազգային ժողովում Վերին պալատ ստեղծել։ Այդ նախաձեռնության անդամներն են Հրանտ Թոխատյանը, Արամ Ավետիսյանը, Արթուր Ալեքսանյանը և Ազատ Արշակյանը։
Բիշքեկի դատաբժշկական փորձաքննության հանրապետական կենտրոնի դիահերձարանում հետազոտվել է 32 մարմին, որոնք այնտեղ էին տեղափոխվել այսօր ACT Airlines-ի Boeing 747 բեռնատար ինքնաթիռի ավիաաղետից հետո, որը կործանվել էր «Մանաս» օդանավակայանից ոչ հեռու։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հունվարի 16-ից նոր հուշադրամներ է շրջանառության մեջ դրել։
Վրաստանի Մառնեուլիի շրջանում հունվարի 15-ին հայերի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 27-ամյա հայ երիտասարդ է մահացել, եւս երկու երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանող Մևլյութ Մերթ Ալթընթաշը, որի մարմինը դիահերձարանից հրաժարվել էին վերցնել ազգականները, թաղվել է անանուն գերեզմանատանը, հայտնում է Anadolu գործակալությունը։
Իր աղմկոտ քաղաքական ակցիաներով հայտնի ռուս նկարիչ Պյոտր Պավլենսկին հայտարարել է, որ հեռացել է Ռուսաստանից և պատրաստվում է քաղաքական ապաստան խնդրել Ֆրանսիայից, քանի որ վախենում է ռուսական հատուկ ծառայությունների կողմից սադրանքներից։ ՌԴ Քննչական կոմիտեում հարցաքննությունից հետո նա կարողացել է լքել Ռուսաստանը Բելառուսի միջոցով։
Ավելի վաղ Պեպը, գլխավորելով «Բարսելոնան», 0:4 հաշվով պարտվել էր «Ռեալին» (2013-14) և գլխավորելով «Մանչեսթեր Սիթին»՝ պարտվել էր «Բարսելոնային» (2016-17): 2 խաղերն էլ անցկացվել էին Չեմպիոնների լիգայի շրջանակներում:
Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է իր մարզչի հետ Հայաստանի սարերում արջի հանդիպելու մասին: Ինչպես հաղորդում է bryansktoday.ru-ն, պատգամավորը համացանցում պատասխանել է օգտատերերից մեկի հարցին իր կյա նքում պատահած ամենաէքստրեմալ իրավիճակի մասին:
Երկուշաբթի օրը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը NIDA շարժման ակտիվիստ Էլգիզ Ղահրամանին դատապարտել է 5.5 տարվա ազատազրկման։
«Պատիվ ունեմ լինել ՔՊԿ ցուցակի առաջին համարը: Նաև հպարտ եմ, որ հավատարիմ ենք կուսակցության հիմնադրման օրվանից հռչակած սկզբունքներին, ըստ որի մեր կուսակցության համամասնական ցուցակը պետք է ձևավորվի ոչ թե կուսակցական ղեկավարության նեղ շրջանակում, այլ պատվիրակների կողմից: 31 թեկնածուներից յուրաքանչյուրը կարող էր լինել առաջինը, երկրորդը, երրորդը: Որոշումը կայացրին 208 պատվիրակները»:
Բանակցող Մուհամմեդ Ալուշը հաստատել է, որ կգլխավորի Աստանայում սիրիական ընդդիմության պատվիրակությունը, հայտնում է Reuters-ը։
«Ինչով կարողանանք՝ կօգնենք։ Ինչ ֆորմատով էլ ինքը գնա, մենք այդ ֆորմատին էլ աջակցելու ենք։ Մեր այս հայտարարությունից հետո լրագրողներն անընդհատ հարձակվում են մեզ վրա։ Ստացվում է՝ մենք անընդհատ պաշտպանվում ենք։ Այնպիսի հարցազրույց չի եղել, որ Սեյրան Օհանյանի մասով չհարձակվեն մեզ վրա։ Ինչ եղել, եղել է, առաջ նայենք»,- հայտարարեց նախաձեռնության անդամ, Արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանը։
Խաբարովսկում քրեական գործ է հարուցվել «Սպանություն» և «Առևանգում» հոդվածներով։ Գործով անցնում է Խաբարովսկի 25 և 26 տարեկան 2 երիտասարդ, որոնք մեղադրվում են տեղի հայ գործարարներից մեկի 25-ամյա որդուն՝ Անդրեյ Մուրադյանին սպանելու մեջ։
«Ադրբեջանի վերջին օրերի ակտիվությունը նրա էությունն է՝ որպես ֆաշիստական, նացիստական, ահաբեկչական պետությունը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Չեչնիայում մոտ 60 զինյալ է ձերբակալվել, որոնք առնչություն ունեն ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը։
Չինական ԶԼՄ-ների կարծիքով՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «կրակի հետ է խաղում»՝ աջակցելով Թայվանի հետ հարաբերություններին և փորձելով կասկածի տակ դնել «միասնական Չինաստանի» քաղաքականությունը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սառնորեն է արձագանքել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ պատրաստակամ է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները՝ ի պատասխան ՌԴ-ի միջուկային սպառազինության կրճատման, հայտնում է Interfax-ը։
Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեք երիտասարդների մահվան դեպքի առթիվ։
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրենքներ։
Հունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:
Հունվարի 16-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1995թ.):
«Ապրիլյան քառօրյա դավադրության ժամանակ մեր իշխանությունները չհասան իրենց նպատակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը: