Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան կրեց ազգային առաջնություններում իր կարիերայի ամենախոշոր պարտությունը

Լավ մեկնարկից հետո Պեպի գործերն Անգլիայում գնալով վատանում են:

Կիրակի «Մանչեսթեր Սիթին» ջախջախվեց «Էվերթոնի» կողմից Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակներում 0:4 հաշվով: «Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար սա ազգային առաջնություններում անցկացրած 275 խաղերից ամենախոշոր պարտությունն է: «Քաղաքայինները» նման ծանր պարտություններ Պրեմիեր լիգայում չէին կրել 2008թ. մայիսին «Միդլսբրոյի» կողմից 1:8 հաշվով կրած ստորացուցիչ պարտության ժամանակներից ի վեր:

Ավելի վաղ Պեպը, գլխավորելով «Բարսելոնան», 0:4 հաշվով պարտվել էր «Ռեալին» (2013-14) և գլխավորելով «Մանչեսթեր Սիթին»՝ պարտվել էր «Բարսելոնային» (2016-17): 2 խաղերն էլ անցկացվել էին Չեմպիոնների լիգայի շրջանակներում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս