
Թողարկվել են նոր հուշադրամներ. ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հունվարի 16-ից նոր հուշադրամներ է շրջանառության մեջ դրել։
Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Մասնավորապես՝ շրջանառության մեջ են դրվել «Հովհաննես Այվազովսկի-200», «Ալեքսանդր Մանթաշյան-175», «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Շուշիի ազատագրման 25-ամյակ» ոսկե, «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Համո Բեկնազարյան-125», «Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ», «ՀԱՊ-25 և ՀԱՊԿ-15» արծաթե հուշադրամները:
Մանրամասները՝ ԿԲ կայքում։