![](/banners/BeFunky-design.jpg)
Չեչնիայում ԴԱԻՇ-ի 60 համակիր է ձերբակալվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/daish-1.jpg)
Չեչնիայում մոտ 60 զինյալ է ձերբակալվել, որոնք առնչություն ունեն ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեչնիայում հատուկ գործողության ժամանակ սպանվել է 4 գրոհային, ևս 20 բանդիտ և նրանց միջնորդները ձերբակալվել են։
Ինչպես հայտնում է Interfax-ը, հղում կատարելով ուժային կառույցներում իր աղբյուրին, ձերբակալվել է շուրջ 60 զինյալ և նրանց միջնորդները։ «ԴԱԻՇ-ի հետ սերտորեն կապված բանդիտական ողջ ցանցը հայտնաբերված է»,- հայտարարել է աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ լայնամասշտաբ հատուկ գործողություն է անցկացվել Կուրչալոևսկի շրջանում, Շալինի շրջանի մի քանի բնակավայրերում, ինչպես նաև Գրոզնիում։