Դերժավայի Արկադը չի ուզում, բայց նրան կստիպեն պատգամավոր դառնալ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սովորաբար ԱԺ ներկա և նախկին պատգամավորները «գլխապատառ» ցանկանում են իրենց անունները մտցնել ԱԺ պատգամավորական ցուցակի մեջ և պատգամավոր դառնալ: Որքան էլ զարմանալի է, ճիշտ հակառակն է ԱԺ պատգամավոր, գործարար Դերժավայի Արկադի (Արկադի Հարությունյան) դեպքում:
Մինչև երեկ նա կտրականապես մերժում էր ՀՀԿ-ի` Սպիտակի ենթաշրջանում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրվելու առաջարկը: Մարդը հոգնել է, չի -ուզում ԱԺ-ում նստել, բայց ՀՀԿ վերնախավը նրան ստիպում է անպայման դնել թեկնածությունը և ձայներ հավաքել ՀՀԿ-ի համար: Բանն այն է, որ այս տարածքում իշխող կուսակցությունը ընտրությունների համար Արկադի նման «փող թափող թեկնածու» չունի: Կարծում ենք Դերժավայի Արկադի չեմուչումը երկար չի տևի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։