![](/banners/BeFunky-design.jpg)
Քաղաքական գործիչները կոչ են անում Մեքսիկայի նախագահին Թրամփի պատճառով չեղարկել ԱՄՆ այցը
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/1945436.jpg)
Մեքսիկայում քաղաքական գործիչները պահանջել են, որպեսզի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն չեղարկի ԱՄՆ այցն այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկու երկրների միջև պատի կառուցման շինարարությունն սկսելու մասին, հայտնում է The Guardian-ը։
«Ամերիկացիները Մեքսիկայի դեմքին շրխկացրեցին դուռը։ Լավագույնը, որ կարող ենք անել այդ հանգամանքներում, չստորանալն է, չեղարկել ԱՄՆ այցը և Մեքսիկայի համար մշակել արժանապատիվ դիրքորոշում»,- հայտարարել է նախագահի նախկին թեկնածու Կուաուտեմոկ Կարդենասը։
Մեքսիկայի նախկին արտգործնախարար Խորխե Կաստանեդան Թրամփի որոշումն անվանել է վիրավորական Մեքսիկայի նախագահի, իշխանությունների և ողջ ժողովրդի համար։
Associated Press-ի տեղեկություններով՝ Մեքսիկայի նախագահը մտածում է ԱՄՆ այցը չեղարկելու մասին։
Նյետոն պետք է Վաշինգտոն մեկնի հունվարի 31-ին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Մեքսիկան չի վճարելու պատի շինարարության մասին, թեև այդ մասին հայտարարում են ԱՄՆ նոր իշխանությունները։
Հունվարի 25-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը նախատեսում է պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին։