Բաժիններ՝

Թրամփը ցանկանում է կրճատել ՄԱԿ-ի ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրամանագիր է պատրաստում ՄԱԿ-ի և միջազգային մյուս կազմակերպությունների ֆինանսավորումը 40%-ով կրճատելու մասին, հայտնում է The New York Times-ը։

Ավելի վաղ Թրամփի վարչակազմի մամուլի քարտուղարը հայտարարել էր, թե Դոնալդ Թրամփը դժգոհ է ՄԱԿ-ում և ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ունեցած ներդրումից։

Թրամփի պլաններում կա կազմակերպությունների ֆինանսավորման լիարժեք դադարեցումը, որոնց մեջ է մտնում նաև Պաղեստինի ինքնավարությունը, ինչպես նաև այլ կառույցների ֆինանսավորման կասեցումը, որոնք գործում են՝ շրջանցելով Իրանի և

Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
Թրամփը չի պատրաստվում գումարներ տալ նաև այն կազմակերպություններին, որոնք հովանավորում են աբորտները։

Պարբերականը գրում է, որ այդ որոշման ընդունման դեպքում ՄԱԿ-ի աշխատանքը փոփոխությունների կենթարկվի, քանի որ բոլոր խաղաղարար առաքելությունների մոտ 25%-ը ավելի վաղ ֆինանսավորվել է ԱՄՆ-ի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս