Բաժիններ՝

Հայտնաբերվել են Իտալիայում ձնահյուսի տակ մնացած հյուրանոցի բոլոր զոհերը

Իտալացի փրկարարները երկրի Ֆարինդոլա քաղաքում ձնահյուսից տուժած Rigopiano հյուրանոցից դուրս են բերել վերջին երկու զոհերի մարմինները։ Այդկերպ զոհերի թիվը հասել է 29-ի, հայտնում է իտալական ANSA գործակալությունը։

Անհետ կորածների ցուցակում ոչ մի չհայտնաբերված մարդ այլևս չի մնացել։
Տեղի իշխանությունները հայտարարել են ձնահյուսի տակ մնացած մարդկանց որոնողական օպերացիայի ավարտի մասին։

Rigopiano հյուրանոցը գտնվում էր Աբրուցցո շրջանում։ Հյուրանոցը ոչնչացել էր հունվարի 18-ին ձնահյուսի հետևանքով։ Հյուրանոցում այդ պահին գտնվել է 35 մարդ՝ զբոսաշրջիկներ ու անձնակազմը։

Հիշեցնենք, որ նախօրեին Լացիո, Մարկե և Աբրուցցո մարզերում տեղի էին ունեցել 4 ուժեղ երկրաշարժեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031