![](/banners/BeFunky-design.jpg)
Ո՞ր երկրների համար ԱՄՆ-ը կկասեցնի վիզաների տրամադրումը
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/artagaxt.jpg)
ԱՄՆ-ը մտադիր է կասեցնել վիզաների տրամադրումը 7 երկրների քաղաքացիների համար, որոնց բնակչության գերակշիռ մեծամասնությունը մուսուլմաններ են։
Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի նախագծին, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ։
«Հրամանագրի նախագիծը ցույց է տալիս, որ Թրամփը պլանավորում է կասեցնել վիզաների տրամադրումը մուսուլմանական բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիների համար նվազագույնը 30 օրով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նախագծում հիշատակվում են Իրաքը, Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը։