Բաժիններ՝

Թրամփն անվտանգության գոտիներ է ստեղծում Սիրիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայում «անվտանգության գոտիների» ստեղծման մասին։

«Ես հաստատ կստեղծեմ անվտանգության գոտիներ սիրիացի ժողովրդի համար»,- հայտարարել է նա ABC News-ին տված հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ «Եվրոպան մեծ սխալ է թույլ տվել»՝ թույլատրելով միլիոնավոր փախստականների ապաստանել Գերմանիայում և մայրցամաքի այլ երկրներում։
Հրամանի նախագիծը դեռ ստորագրված չէ, դեռ հայտնի չէ, թե ինչ տեսք են ունենալու այդ գոտիները։ Դրանում նշված է, որ հակամարտությունից տուժած սիրիացիները հնարավորություն են ունենալու հանգիստ միջավայրում սպասել հակամարտության կարգավորմանը։

Անվտանգության գոտիների ստեղծման պլանը պետք է նախապատրաստվի 90 օրվա ընթացքում՝ հրամանն ստորագրելու օրվանից սկսած։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031