Ծխողների և նախկին ծխողների համար. այս ըմպելիքը կմաքրի ձեր թոքերը
Ըմպելիքը, որը կմաքրի ձեր թոքերը, հատկապես խորհուրդ է տրվում ծխողներին և նախկին ծխողներին:
Ե՛վ այն մարդու թոքերը, ով ծխում է, և՛ նրա թոքերը, ով երբևէ ծխել է, լի են տոքսիններով: Բայց կա միջոց դրանց մաքրման համար: Բավարար է միայն պատրաստել այս զարմանալի ըմպելիքը, որն ունի հզոր բուժիչ հատկություններ և բաղկացած է ընդամենը 3 բաղադրիչներից:
Սոխ, կոճապղպեղ և քրքում
Կոճապղպեղը դարեր շարունակ հայտնի է՝ շնորհիվ իր բուժիչ հատկությունների: Իր բոլոր օգտակար հատկություններից բացի, այն թոքերից հեռացնում է ավելորդ լորձը:
Սոխը, շնորհիվ իր հակաքաղցկեղային հատկությունների, հանդիսանում է բավական օգտակար մթերք: Շատ չարորակ գոյացությունների դեմ սա ամենալավ պայքարողներից մեկն է: Բացի այդ, այն կանխարգելում է շնչառական համակարգի հիվանդությունները:
Քրքումը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, ինչպես նաև պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3: Այս համեմունքը հայտնի է նաև իր հակավիրուսային, հակամանրէասպան, ինչպես նաև՝ հակաքաղցկեղային հատկություններով:
Բուժիչ ըմպելիքի բաղադրիչները
1. Ջուր – 1 լ
2. Սոխ – 400 գ
3. Քրքում – 2 ճ/գ
4. Շաքարավազ – 400 գ
5. Կոճապղպեղի արմատ
Պատրաստման եղանակը
Նախ խառնել ջուրը և շաքարավազը և եռացնել: Կտրատել կոճապղպեղը և սոխը և ավելացնել ջրին:
Երբ խառնուրդը բավարար եփվի, ավելացնել քրքումը և ցածրացնել կրակը: Թողնել, որ խառնուրդը եփվի այնքան, մինչև մնա կեսը:
Քամել պատրաստի խառնուրդը և լցնել ապակե տարայի մեջ: Սենյակային ջերմաստիճանի հասնելուց հետո դնել սառնարանի մեջ:
Օգտագործել ըմպելիքն ամեն օր, առավոտյան և երեկոյան՝ 2-ական ճ/գ, ուտելուց 2 ժամ հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը