Նշվում է, որ ծխախոտի գործածության հետեւանքով ամեն տարի մահանում է վեց միլիոն մարդ: Նրանք հիմնականում զարգացող երկրների բնակիչներ են:
«Հունվարի 11-ին 13:30-ի սահմաններում Երևանի Վարդանանց 28 շենքի բակում հայտնաբերվել է 1998թ-ին ծնված Վահե Մուրադյանի դին: Ըստ դատաբժշկի եզրակացության` երիտասարդը մահացել է սուր կտրող-ծակող առարկայի հարվածից: Եվս մեկ երիտասարդ էլ մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մանրամասները պարզելու և հանցագործությունը պարզելու ուղղությամբ»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Մեծ Հայկ» տուրիստական ընկերությունը նրանցից մոտ 3000 դոլար է վերցրել՝ տոնական հանգիստը հարևան երկրի բարձրակարգ «Գոլդեն Փելես» հյուրանոցում կազմակերպելու համար, սակայն, գումարը ստանալուց հետո ընկերության տնօրենն անհետացել է:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արթուր Սարկիսովը նոր ակումբ ունի: Արթուր Սարկիսովը հանդես կգա «Ենիսեյ» ակումբում, որի հետ կնքել է 1,5 տարվա պայմանագիր:
Խորհրդարանի առաջիկա ընտրությունների ընթացքում բոլոր տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու և ընտրական գործընթացի օնլայն հեռարձակում ապահովելու համար ստեղծված հանձնաժողովն արդեն մրցույթ է հայտարարել և ընդունվում են առաջարկներ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Եվրոն արժեզրկվել է 2.85 դրամով. 1 եվրոյի փոխարժեքը 510.8 դրամ է։
«Բանակցություններ կան, բայց արդյունք դեռևս չկա: Եթե որևէ բան լինի, մենք անպայման հրապարակում ենք մեր ցանկացած որոշում, որ հանրությունն իմանա: Քանի դեռ չենք հրապարակել, որևէ արդյունքի մասին խոսելը վաղ է»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հրամանով Էդուարդ Պետրոսյանը նշանակվել է «Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև ՀՀ կառավարության որոշման համապատասխան «Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի թա փուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը։
Գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Հրազդան, Եղեգնաձոր և Արտաշատ քաղաքներում:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ վերաբաշխելու իշխանությունների ճյուղերի միջև լիազորությունները։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է gazeta-ն, ասվում է Նազարբաևի պաշտոնական կայքում։
««Ժառանգությունում» բարի ավանդույթ է արդեն այն, որ մենք վերջին պահին ենք ցուցակը ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և մեզ մոտ որոշումները, չգիտես՝ ինչո՞ւ, ճակատագրի բերումով՝ վերջում են լինում, ոչ հիմնականում մեր մեղքով, բայց որևէ խնդիր չի լինում, ժամանակի մեջ միշտ հասցնում ենք, դրա համար որևէ խնդիր չենք տեսնում»։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում ծխախոտի տուփերի վրա սարսափեցնող նկարներով և ծխելու վտանգի մասին նախազգուշացնող նկարներ ու գրառումներ զետեղելու որոշման վերաբերյալ:
Լեհատան է ժամանել ևս շուրջ 300 ամերիկացի զինծառայող ՆԱՏՕ-ի՝ Արևելյան Եվրոպայում դաշինքի ներկայության ուժեղացման շրջանակում, հայտնում է EFE-ն։
«Ցավալի է, որ Մամիկոն Ասլանյանը դարձել է քաղաքապետ ու այս ընթացքում չի հասցրել ծանոթանալ այն օրենքին, որով ինքն իբր ընտրվել է քաղաքապետ»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի կողմից նվիրաբերված 65 հազար դոլարը կծառայի Լոռու մարզում նոր եւ աշխարհում եզակի Սմարթ կենտրոնի ստեղծմանը:
Մայր բուհում դասերն առկա ուսուցման համակարգի ուսանողների համար սկսվելու են փետրվարի 6-ից, իսկ հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար՝ մարտի 13-ից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 11-ին Երևան քաղաքի երկու բնակչի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ:
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են հունվարի 23-ին Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցությունների տեխնիկական դետալները, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
168.am-ը ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ են նշանակում Սուքիասյանի այս հանդիպումները, հնարավո՞ր է՝ խնդիրներ կան ՔՊ-ի ու Սուքիասյանի համագործակցության առումով։ Հայտարարելով, որ իր և Սուքիասյանի միջև հանդիպում չի եղել, Ս.Միքայելյանը հրաժարվեց խոսել ֆինանսական աջակցության մասին և հորդորեց միայն քաղաքական հարցեր քննարկել։
Անկարան Մոսկվայից ակնկալում է մեղմացում, այնուհետ վիզային ռեժիմի չեղարկում թուրք քաղաքացիների համար, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրին։
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ Գավառում 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Մ.Հարությունյանին:
Վարչապետի խոսնակ Շուշան Սարդարյանն այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարներ է հրապարակել` նշելով` տեր եւ տիկին Կարապետյանները Մայր աթոռ սուրբ Էջմիածնում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն 180 օտարերկրացի լրագրողի Լեռնային Ղարաբաղ «անօրինական կերպով» այցելության համար ներառել է «սև ցուցակում», հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով հանրապետության ԱԳՆ-ին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 11-ին այցելել է Շահումյանի շրջան եւ ծանոթացել այնտեղ կառուցվող «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքների ընթացքին:
«Վանաձորի ավագանին անգործության մատնված չէ, որովհետև ավագանու ընդամենը մի հատվածն է բոյկոտում նիստերը, իսկ մյուս հատվածը նիստերին ներկայանում է: Ավագանու գործունեությունը միայն նիստեր գումարելով չի սահմանափակվում, ինչպես իր ելույթներից մեկում նշել էր Քրիստ Մարուքյանը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Դամասկոս նահանգի նահանգապետը հայտարարել է, որ կառավարությունը համաձայնության է եկել ընդդիմության հետ Վադի-Բարադա հովտի տարածքում մասնագետների մատչումի վերաբերյալ վնասված օբյեկտին, որը ջուր էր մատակարարում Սիրիայի մայրաքաղաքին, հայտնում է Reuters-ը։
Թուրքիայի զինված ուժերը Մոսուլը ԴԱԻՇ-ից ազատագրումից հետո կլքեն Իրաքը, ասել է Իրաքում Թուրքիայի դեսպան Հիշամ ալ-Ալավին, հաղորդում է NTV հեռուստաալիքը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխություններ իրականացնելու գործընթացով պայմանավորված փոփոխվել է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների աշխատանքային ծրագրերի և փորձաքննություն անցկացնելու ժամանակացույցը:
Երեւանի Վարդանանց փողոցում քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել։