
Լյորենտեն ցանկանում է տեղափոխվել «Չելսի» և նորից աշխատել Կոնտեի հետ

«Սուոնսիի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն հետաքրքրված է «Չելսի» տեղափոխությամբ: «Կապույտների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է ստորագրել 31-ամյա հարձակվողին, ում ճանաչում է «Յուվենթուսում» համատեղ աշխատանքից:
Ինքը՝ իսպանացին, պատրաստ է վերադանալ «Սթեմֆորդ Բրիջ», եթե նրան տրամադրեն թիմի երկրորդ հարձակվողի դերը (Դիեգո Կոստայից հետո): Այսպիսով, եթե տրանսֆերը տեղի ունենա, մեծ է հավանականությունը, որ վարձակալական հիմունքներով ակումբից հեռանա Միշի Բատշուային: Երիտասարդ բելգիացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Սուոնսին» և «Վեսթ Հեմը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը