Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել եմ օգոստոսին. ինչ է մանրամասնում Սամվել Բաբայանը. armlur.am
Եթե քաղաքական ուժերը համախմբվեն, իհարկե, ես օգտակար կլինեմ, բայց, եթե չեն համախմբվում, իմաստ չունի քաղաքականությամբ զբաղվել: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, հավելելով, որ համախմբելու, միավորելու ցանկություն չունի, քանի որ քաղաքականությամբ չի զբաղվում:
ArmLur.am-ի այն հարցին` Ձեր վերադարձից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կամ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներ ունեցել եք, Բաբայանը պատասխանել է. «Այս ընթացքում ոչ: Եթե չեմ սխալվում օգոստոս ամսին եմ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել և ընդհանուր սկզբունքների շուրջ խոսել: Իսկ Սերժ Սարգսյանի հետ ես ընդհանրապես չեմ հանդիպում: 2007 թվականից չեմ տեսել»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=6IC_hVqcet8
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: