
«Մխիթարյանը բեկեց «Մանչեսթեր Յունայթեդի» ճակատագիրը». Դիտմար Համան

Երկրպագուները կարծես թե սովորել են այն իրավիճակին, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջին րոպեներից դուրս է գալիս խաղադաշտ և ցուցադրում է գեղեցիկ և թիմի համար օգտակար ֆուտբոլ: Այս կարծիքն ունի նաև անգլիական «Լիվերպուլի» լեգենդ Դիտմար Համանը, ում պնդմամբ՝ մանչեսթերյան ակումբի կայուն խաղում մեծ դեր ունի հայ կիսապաշտպանը:
Ըստ Համանի, Մխիթարյանը կարողացավ հարմարվել թիմին և կայունություն մտցնել թիմի խաղում, ինչի համար մեծ հարգանքի է արժանի:
«Մխիթարյանը բեկեց «Մանչեսթեր Յունայթեդի» ճակատագիրը: Նա շատ մեծ դեր ունի ակուբի՝ նոյեմբերին ցուցադրած խաղերի և հաջողությունների մեջ:
Մխիթարյանը հրաշալի է խաղում Իբրահիմովիչի հետ և դրանով ձևավորում է թիմի խաղաոճը»,- նշել է Համանը:
Ըստ Համանի՝ մանչեսթերյան ակումբը հիմա հրաշալի տեսք ունի և ունի ամենատաղանդավոր կազմը Պրեմիեր լիգայում:
Սիրարփի Աղաբաբյան