Բաժիններ՝

Մոուրինիոն «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ կոչով դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին

«Մանչեսթեր Յունայթեդի»­ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում «Լիվերպուլի»­ հետ կայանալիք խաղից առաջ դիմել է երկրպագուներին: Ինչպես հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը, Մոուրինիոն նշել է իր և ամբողջ թիմի պատասխանատվությունը «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում երկրպագուների ներկայությունն ապահովելու հարցում: «Դա առաջին հերթին մեր պատասխանատվությունն է»,­- ասել է պորտուգալացի մասնագետը:

Նա ընդգծել է` եթե թիմը շատ լավ և էնտուզիազմով խաղա, երկրպագուները կոգևորվեն և կխաղան թիմի հետ: «Եթե մենք լավ և հետաքրքիր խաղ չցուցադրենք, նորմալ կլինի, եթե երկրպագուները մի փոքր թուլանան»,-­ ասել է նա:

Նա հավելել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները ֆանտաստիկ են, ինչը երևում է նույնիսկ այն ժամանակ, երբ թիմի գործերն այնքան էլ լավ չեն: «Երբ մենք վատ վիճակում էինք, մենք տեսանք, որ ունենք երկրպագուների բանակ, որն աջակցում և առաջ էր մղում մեզ:

Մենք գիտենք, որ ունենք հրաշալի երկրպագուներ, սակայն ես կարծում եմ, որ կիրակի «Լիվերպուլի»­ դեմ կայանալիք խաղը հատուկ նշանակություն ունի մեզ և մեր երկրպագուների համար: Ուստի երկրպագուներին կոչ եմ անում այդ օրը ոչ թե պարզապես ներկայացման գալ, այլ գալ մեզ աջակցելու և մեզ հետ խաղալու համար», եզրափակել է Մոուրինիոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս