Կընդունվի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագիր

Կընդունվի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագիր

ՀՀ կառավարությունը վաղվա նիստում նախատեսում է հավանություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին: Համաձայն 2010 թ. գլոբալ մարդահամարի տվյալների` աշխարհի բնակչության շուրջ 15 տոկոսը կամ մոտ 1 մլրդ մարդ ունի հաշմանդամության որևէ տեսակ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ 1970-ական թվականներին այս ցուցանիշը կազմել է շուրջ 10 տոկոս:  Հայաստանում 2016 թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է 200 հազար 117 հաշմանդամություն ունեցող անձ, որը կազմում է բնակչության 6.7%: Հաշմանդամություն ունեցող անձանց թվի աճի միտումներ նկատվում են նաև ՀՀ-ում:

Կառավարության որոշման նախագծում նշված է, որ որպես հետխորհրդային շրջանի պետություն՝ ՀՀ-ն ժառանգել էր  հաշմանդամության  բժշկական մոդելը, ըստ որի՝  հաշմանդամությունը համարվում է «հիվանդություն», սակայն 2010 թ.-ին ՀՀ-ն վավերացրեց ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը նպատակաուղղված  է  հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը, ներառյալ`  խտրականության բոլոր տեսակներից։

Հաշվի առնելով Հայաստանի ստանձնած պարտավորությունները և միջազգային լավագույն փորձը՝ հաշմանդամության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության իրականացման հիմքում դրվել է հաշմանդամության սոցիալական մոդելը, որը կառուցված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա և կոչ է անում հավասար պայմանների ստեղծման և հավասար հնարավորությունների ապահովման միջոցով հասնել բոլոր քաղաքացիների լիարժեք մասնակցությանը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագիրը միասնական, նպատակաուղղված և համակարգված քաղաքականության կարևորագույն փաստաթուղթ է: Այն դառնալու է ոլորտում  առաջիկա տարիների սոցիալական ներառման քաղաքականության իրականացման ուղեցույցը՝ նպաստելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու լիարժեք սոցիալական ներառմանը»,- նշված է կառավարության որոշման նախագծում:

Լրահոս
Գովազդ
Գովազդ
Գովազդ
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-02-07
Ծնողական մանիպուլյացիա
Ծայրահեղ մոտեցումները ծնողի կողմից, անվանարկումներն առավել տագնապային են դարձնում երեխային, և հետագայում պարտվելու զգացողությունից երեխայի մոտ սկսում են հոգեբանական ոչ ադեկվատ արձագանքներ շրջապատի հանդեպ, մինչդեռ, նա առաջինն իրեն է վնասում։