
Ռոբերտ Արզումանյանը հնարավոր է կարիերան շարունակի «Արսենալում»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ով վարձավճարով հանդես էր գալիս Կարագանդայի «Շախտյորում», վերադարձել է Պերմի «Ամկար»: Այդ մասին հաղորդում է «Սպորտ Էքսպրես»-ը:
Միաժամանակ, նշվում է, որ Արզումանյանի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Տուլայի «Արսենալը»: Ըստ աղբյուրի, հնարավոր է, որ 31-ամյա պաշտպանը հենց վերջինիս կազմում էլ շարունակի կարիերան: