Բաժիններ՝

Մարիա Շարապովան կորտ կվերադառնա ապրիլի 26-ին

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, ով որակազրկվել է մելդոնիումի օգտագործման համար, կորտ կվերադառնա Շտուտգարտում: Մարզուհու մեկուսացումը կավարտվի ապրիլի 25-ին, և արդեն ապրիլի 26-ին Շարապովան առաջին շրջանի հանդիպում կանցկացնի, հաղորդում է Eurosport-ի մեկնաբան Վլադաս Տաշևը:

Մարիա Շարապովան դադարեցրել է ելույթները 2016թ. հունվարի 26-ից, երբ Australian Open-ի քառորդ եզրափակչում պարտվեց Սերենա Ուիլյամսին:

Ավելի վաղ Մարիան որակազրկվել էր 2 տարի ժամկետով՝ մելդոնիումի օգտագործման համար, սակայն պատժի ժամկետը կրճատվել է մինչև 15 ամիս:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031