Բաժիններ՝

Թրամփը Կոնգրեսին կոչ է արել անհապաղ չեղարկել Obamacare բուժապահովագրության ծրագիրը

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 10-ին կոչ է արել ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետական օրենսդիրներին՝ ջանքեր գործադրել բժշկական ապահովագրության ծրագիրն անհապաղ չեղարկելու նպատակով, որն ընդունվել է պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբամայի օրոք եւ ստացել Obamacare անվանումը: Այս մասին Թրամփը հայտարարել է The New York Times թերթի էլեկտրոնային տարբերակում հրապարակված հարցազրույցում:

«Մենք պետք է գործով զբաղվենք,-  նշել է նա:- Obamacare-ն աղետ է դարձել»: Թրամփի խոսքով՝ ինքը ցանկանում է, որ Կոնգրեսում Obamacare-ի շուրջը քվեարկությունը կայանա հաջորդ շաբաթ: Ըստ որում նա հայտարարել, որ Օբամայի օրոք ընվունված ապահովագրության ծրագրի փոխարինումը կմշակվի «շատ արագ կամ» Obamacare-ի չեղարկման հետ «միաժամանակ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս