Բաժիններ՝

Թրամփը հույս ունի կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ՌԴ­-ի հետ պայքարել «Իսլամական պետության» դեմ: «Ռուսաստանը կարող է օգնել մեզ պայքարել ԻՊ-­ի հետ»,-­ Նյու­-Յորքում հրավիրված ասուլիսում ասել է Թրամփը:

«Եթե Պուտինին դուր է գալիս Թրամփը, դա կոչվում է առավելություն»,-­ ավելացրել է նա:

Միաժամանակ, նա հայտարարել է, որ նույնպես կարող է կոշտ լինել Ռուսաստանի նկատմամբ: «Ո՞վ է հավատում, որ Քլիթոնը կոշտ է եղել է Պուտինի նկատմամբ, քան Թրամփը»,-­ ասել է ԱՄՆ ընտրված նախագահը:

«Ես չգիտեմ, կկարողանամ կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ, սակայն դրա հույսն ունեմ»,-­ եզրափակել է Թրամփը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս