Այսօր` մարդու իրավունքների օրը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգեր է ստացել Վանաձորի տարբեր քաղաքացիներից, որ ոստիկանության աշխատակիցները տարբեր, մտացածին պատճառաբանություններով իրենց կանչել են, շատ դեպքերում նաև բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ՝ հորդորելով չգնալ և չմասնակցել Երևանում Մարդու իրավունքների օրվան նվիրված երթին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանի հետ։
Հարավային Կորեայի դատախազության ներկայացուցիչները դեկտեմբերի 11-ին կհրապարակեն նախագահ Պակ Կըն Հեի մտերիմ ընկերուհու շուրջ բարձրացված կոռուպցիոն սկանդալի հետաքննության արդյունքները:
«Երկրագունդը փոխում է իր կեղևը, շատ բան է տեղի ունենալու, բայց ժամանակի ընթացքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2017 թվականի կանխատեսումներն անելիս՝ ասաց աստղաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը։
Նախօրեին Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում թոքաբորբից մահացել է երկու տարեկան երեխա:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին` ժամը 15:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
«Հայաստանը կառուցվել է այնպիսի տարում, որ իշխել է Կշեռքը, իսկ Յուպիտերը 2017 թվականին կլինի Կշեռքի մեջ, դա նշանակում է, որ Հայաստանի համար քաղցր տարի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը։
ՄԱԿ-ի կենտրոնակայանում դեկտեմբերի 9-ին կայացել է ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված երկրորդ միջոցառումը:
«ԱՊՊԱ ծառայություն մատուցող կազմակերպությունները շահույթ են հետապնդում, և, եթե պետության և հասարակության կողմից չզսպվի նրանց ախորժակը, նրանք միտում կունենանք իրենց շահույթը հասցնել աստղաբաշխական թվերի: Մեր ուսումնասիրություններով՝ վերջին երկու տարվա ընթացքում հավաքագրված ԱՊՊԱ գումարների 50%-ն են միայն կազմում հատկացումները: Դրանից առաջ հատկացումները կազմել են մոտ 75%»:
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամ, ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ արել է աջակցել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտի արած երիտասարդներին, ովքեր ազատազրկվել են:
Աղետները, ոչնչացումները չեն բացառվում 2017 թվականին, որը կոչվում է Վարդագույն աքաղաղի տարի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց աստղաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ աքաղաղն աշխատասեր է, և այն տեսակները, որոնք աշխատասեր են, հաջողության մեջ կլինեն այս տարի. «2017 թվականն իր թվական տվյալներով ստացվում է «1»՝ 2+1+ 7=10, 0-ն […]
Ռուսաստանի զինված ուժերը Հալեպում կազմակերպել են հումանիտար միջանցքով բնակչության զանգվածային տարհանումը:
Հետևելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող օպերատիվ իրադրության վերաբերյալ, պարբերաբար տարածվող հաղորդագրություններին, համոզմունք է ստեղծվում, որ այդ երկրի տեղեկատվական համակարգն, իր սովորության համաձայն, գործում է ոչ թե իրականության, այլ երևակայության դաշտում:
Փաստաթղթերը նաև Հայաստանի Հանրապետության համար իրավական հիմք և պայմաններ են ստեղծում արտադրական, գիտատեխնիկական և ներդրումային ներուժի հետագա ինտեգրման և առավել արդյունավետ օգտագործմանը մասնակցելու, ինչպես նաև Կողմերի պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի բարձր մակարդակի ապահովման համար:
Քրեակատարողական հիմնարկներում անցկացվող շինվերանորոգման աշխատանքների շրջանակներում, ինչպես նաև հիմք ընդունելով բանտային պրակտիկայի միջազգային փորձը` հիմնովին նորոգվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կարճատև տեսակցությունների սրահը, հանվել են նաև ապակյա միջնորմները:
Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 4.50-ին, Երևանի Հալաբյան փողոցից «Հրազդանի կիրճ» տանող ճանապարհին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել էր, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:
Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Վանաձորի «Բոլոր քար» կոչվող հատվածում գտնվող շինություններից մեկում: Դեպքի վայր ժամանած հրշեջները, մարելով կրակը, ներսում հայտնաբերել են ինքնաձիգի փամփուշտներ և ականանետեր: Այրված շինությունը պատկանում է ավագանու նախկին անդամ Վահան Մխիթարյանն:
Եվրոպական միության արտաքին գործերի կոմիսարիատը հանդես է եկել Ադրբեջանում դատապարտված ակտիվիստներ Քիյաս Իբրահիմովի եւ Բայրամ Մամեդովի վեաբերյալ հայտարարությամբ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ս: ԵԱՀԿում նախագահության ընթացքում Ավստրիան կենտրոնանալու է հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու վրա:
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրի լավագույն ֆուտբոլիստների անունները: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքու քվեարկություն է կատարվել տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար:
Հրապարակվել է Եվրոպայի լիգայի շաբաթվա խորհրդանշական թիմը, որի մեջ ներգրավվել են ուկրաինական «Շախտյորի» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 2-ական ֆուտբոլիստներ:
Հայաստանը, որպես ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային սեղանի շուրջ վերադառնալու նախապայման, կարող է պահանջել բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: Այս մասին, ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի, Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի միջ ոցառման ընթացքում հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը:
«Համոզված կարող եմ ասել, որ մենք՝ հայաստանցիներս, վճռական ենք հասնելու այնպիսի իրականության, որ ապահովվի յուրաքանչյուրի խաղաղությունը, անվտանգությունը, արժանապատվությունը: Ընդունում ենք մեր պատասխանատվությունը, յուրաքանչյուր մարդու և Երկիր Մոլորակի առջև: Ստեղծենք անհրաժեշտ միջավայր Երկիր Մոլորակում հավերժ, խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ ապրելու համար»:
Ո՞վ է մեղավոր այս վիճակի համար։ Թվում է՝ ոչ ոք. ճանապարհը փակվում է եղանակային վատ պայմանների պատճառով, իսկ բնության վրա ոչ ոք ազդեցություն չունի։ Սակայն բեռնափոխադրողներն այս ամենի մեջ արդեն տխուր օրինաչափություն են տեսնում։
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երեկ մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 109-րդ լիագումար նիստին և ներկայացրել սահմանադրական երկու օրենքների նախագծերով նախատեսվող փոփոխությունները:
Ողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշվում է՝ որպես Մարդու իրավունքների միջազգային օր: Այդ օրվա նշանավորումը կապվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ընդունելու հետ։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ազատազրկված համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի հայրը եւ եղբայրը կարողացել են տեսակցել նրան:
Անկախ դպրոցների խորհուրդը հայտարարել է, որ եթե կառավարությունը յուրաքանչյուր սովորողի համար վճարի 5500 ֆունտ, դպրոցները կստանձնեն մնացած ծախսերը: Նորամուծությունը կարող է արժենալ մինչեւ 80 մլն ֆունտ գումար:
1991 թվականին մենք իրականություն դարձրինք մեր պապերի նվիրական իղձերն ու ձգտումները՝ հռչակելով պետական անկախություն և հաստատակամորեն ընթանալով ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով: Այդ ճանապարհին ունեցանք անդառնալի կորուստներ, հաղթահարեցինք մեծ դժվարություններ ու փորձություներ և շնորհիվ մեր ժողովրդի աներեր կամքի ու անսասան ոգու՝ կարողացանք միասնաբար արձանագրել կարևորագույն հաղթանակներ, տեր կանգնելով մեր հող ու ջրին, մեր ներկային ու ապագային, որն անպայման կլինի պայծառ ու լուսավոր:
Միջադեպի վերաբերյալ հետաքրքրություն են ցուցաբերել միանգամից մի քանի իրավապահ կառույցներ։ Այժմ Սահմանադրական դատարանում մտածում են ինչպես «ջրել», այս միջադեպը։ Հիշեցնենք, փամփշտակալը դատավորի մոտ հայտնաբերվել էր զննման ժամանակ։ Մեզ հայտնի դարձավ, որ դատավորն ունի դիվանագիտական անձնագիր և շատ է զարմացել, որ իրեն զննել են։