Բաժիններ՝

«Մենք՝ եզդիներս, ամեն օր արևագալին Աստծուն դիմելուց առաջ աղոթում ենք մեր Երկիր Մոլորակի բոլոր ազգերի համար, նոր աղոթում ենք մեր համար». Ամո Շարոյան

«1948 թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մասսայականացրեց և ընդունեց Մարդու Իրավունքների համընդհանուր Հռչակագիրը:

Ստեղծվեց մի փաստաթուղթ, որն առաջին անգամ մի համատեքստում շարադրեց Մարդու համընդհանուր իրավունքները բլոորիս համար: Մեր տան, մեր ընտանիքի Երկիր Մոլորակի բոլոր անդամները պարտավոր են հասնել Մարդու Իրավունքների ու հիմնարար ազատությունների համընդհանուր հարգանքի և պահպանման, անկախ որևէ ռասայական, ազգային կրոնական կամ որևէ այլ կարգավիճակի տարբերակման:

Այսօր վտանգներով լի աշխարհում մարդիկ փրկենք մեզ և մեր սերունդները տարբեր պատերազմների և ցեղասպանությունների արհավիրքներից: Ապահովենք հավասար իրավունքներ բոլորիս համար, հարգենք միմյանց, սիրենք ու հանդուրժենք մեկ մեկու: Համատեղ ապրենք, խաղաղությամբ և անվտանգ մեր այս ընդհանուր տանն` Երկիր Մոլորակում:

Մենք պարտավոր ենք պահպանել միջազգային խաղաղությունը, հարգենք մեկս մյուսի իրավունքները, պայմաններ ստեղծենք, որ ամենուր իշխի մարդկային բարեկամական հարաբերությունները: Խաղաղ, անվտանգ, համատեղ ազատ ապրելու կամքը թող դառնա մեր յուրաքանչյուրս համար ամենակարևոր արժեքները: Արդարության ամրապնդմամբ մենք պետականություն չունեցող ազգերս, փոքր պետությունները բոլորը գերհզոր պետությունների հետ ապրենք մեր ընդհանուր տանը: Երբեք չխախտենք Աշխարհի ներդաշնակ կարգը:

Անհրաժեշտ միջավայր ստեղծենք, համատեղ հավասար ապրելու համար: Մենք հավասար ենք Աստծո և Երկիր Մոլորակի առջև, ունենք միևնույն իրավունքները և այդ սկզբունքը պետք է արտացոլվի մեր բոլորիս գործունեության մեջ: Պատասխանատու ենք մեր ընդհանուր տան, Երկիր Մոլորակի խաղաղության, անվտանգության և բարեկեցության համար: Մենք՝ եզդիներս, ամեն օր արևագալին Աստծուն դիմելուց առաջ աղոթում ենք մեր Երկիր Մոլորակի բոլոր ազգերի համար, նոր աղոթում ենք մեր համար: Հավատացեք Երկիր Մոլորակի մնայուն հարստությունը մենք ենք, երկրի բոլոր բնակիչները, մեր մտավոր ու բարոյական ներուժով:

Համոզված կարող եմ ասել, որ մենք՝ հայաստանցիներս, վճռական ենք հասնելու այնպիսի իրականության, որ ապահովվի յուրաքանչյուրի խաղաղությունը, անվտանգությունը, արժանապատվությունը: Ընդունում ենք մեր պատասխանատվությունը, յուրաքանչյուր մարդու և Երկիր Մոլորակի առջև: Ստեղծենք անհրաժեշտ միջավայր Երկիր Մոլորակում հավերժ, խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ ապրելու համար:

Աստված Ապավեն»:

 Ամո Շարոյան
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս