Վանաձորում նախկին ավագանուն պատկանող շինությունում հրդեհ է բռնկվել. ներսում հայտնաբերվել է մի ողջ զինանոց. armlur.am
Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Վանաձորի «Բոլոր քար» կոչվող հատվածում գտնվող շինություններից մեկում: Դեպքի վայր ժամանած հրշեջները, մարելով կրակը, ներսում հայտնաբերել են ինքնաձիգի փամփուշտներ և ականանետեր: Այրված շինությունը պատկանում է ավագանու նախկին անդամ Վահան Մխիթարյանն:
armlur.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում շինության սեփականատեր Վահան Մխիթարյանը պաշտոնապես ոչինչ չի ասել` նշելով միայն, որ իր վարկածով՝ տնակը դիտավորյալ են հրկիզել, իսկ թե է ով է այս ամենի ետևում կանգնած՝ Մխիթարյանն առաջարկել է հարցն ուղղել իրավապահներին: Մխիթարյանը, ով 90-ականներին եղել է Վանաձորի ավագանու անդամ, հերքում է, թե հայտնաբերված զենք-զինամթերքն իրենն է, հերքում է նաև, որ ինքը դրա հետ որևէ առնչություն ունի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: