Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահի ընտանիքը կարողացել է տեսակցել նրան
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ազատազրկված համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի հայրը եւ եղբայրը կարողացել են տեսակցել նրան:
Մանրամասները՝ idealsystem.am կայքում:
Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.orgը: Ֆիգեն Յուքսեքդաղը հոր միջոցով հաղորդագրություն է ուղարկել Թուրքիայի հանրությանը ասելով. «Մենք ֆիզիկապես գտնվում ենք փակի տակ, բայց մեր միտքը ազատ է, ողջունում եմ բոլորին: Մեր մարտական ոգին շարունակում է բարձր լինել եւ մեր ժողովրդի մարտական ոգին
նույնպես պետք է բարձր լինի»:
Կուսակցության ազատազրկված նախագահ Սելահաթթին Դեմրիթաշնել բանտից ուղերձ հղելով նշել էր, որ Թուրքիայում բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են ժողովրդավարության հասնել, տարբեր պատրվակներով բախվում են «ներքին թշնամի», «ահաբեկիչ», «հայրենիքի դավաճան» մեղադրանքներին:
«Հասարակության մեջ ցանկացած ժողովրդավարական վերափոխման ցանկություն բռնությամբ ճնշվում է, արվեստագետները, ակադեմիկոսները, քաղաքական գործիչները, լրագրողները` բոլորն ուղարկվում են բանտ կամ աքսորի:
Մենք ավելի մեծ եռանդով և ջանքերով շարունակելու ենք պայքարն այս չորս պատերի ներքո: Մի րոպե անգամ հետ չենք կանգնելու բղավելուց, որ մեր դեմ անիրավություն է կատարվում», հայտարարել է կուսակցության ղեկավարը: