Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողներն առաջին անգամ մշակել են պայմանական հակառակորդի թիկունք ուժերի տեղափոխման գործողությունը: Ուսումնական միջոցառումներում գործի են դրվել Անդրկովկասում Ռուսաստանի ռազմական միավորման բանակային օդուժի Մի-24Պ հարվածային եւ Մի-8ՄՏ ռազմափոխադրական ուղղաթիռներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Իսպանիայի դատարանը Լիոնել Մեսսիին մեղավոր է ճանաչել հարկեր չվճարելու մեջ: Արգենտինացի ֆուտբոլիստը դատապարտվել է 21-ամսյա պայմանական ազատազրկման: Հարկերից խուսափելու գործում մեղավոր է ճանաչվել նաև Մեսսիի հայրը:
Վրացական կողմը տեղեկացրեց, որ լայնածավալ աշխատանքներ են տարվում և արվում է ամեն ինչ ճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար օր առաջ բացելու ուղղությամբ (մոտ 4-5 օրվա ընթացքում):
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ԱՄՆ գործերում ժամանակավոր հավատարմատար Սքոթ Ռոլանդի հետ հանդիպմանը առաջարկել է նորմալացնել հարաբերությունները փոխշահավետ պայմաններով, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
Մեծ Բրիտանիայի կողմից մինչև Իրաք ներխուժումը հարցի խաղաղ լուծման հնարավորությունները չէին սպառվել, հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ջոն Չիլկոտը, որն ուսումնասիրել է իրաքյան արշավում (2003–2009թթ.) բրիտանական մասնակցության հարցը:
«Այժմ ճանապարհը բացվել է, մեքենաները կարող են շարժվել, բայց մարդկանց անվտանգությունից ելնելով՝ չեն թույլատրում, քանի որ այնտեղ անընդհատ տեղումներ են, և վտանգ կա, որ ամեն վայրկյան կարող է փլուզում լինել: Այսօր դեռ չեն բացել ճանապարհը»,- ասաց Ն.Գրիգորյանը:
Լրագրողի այն հարցին, թե որտե՞ղ էր Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլյան պատերազմի օրերին՝ հաշվի առնելով, որ Ազգային ժողովում հայտարարություն եղավ, որ իշխանության ներկայացուցիչներն առաջնագծում էին, իսկ որոշ կուսակցության ղեկավարներ՝ օվկիանոսից այն կողմ, Զ. Փոստանջյանը պատասխանեց, որ ինքը որևէ իշխանավորի առաջնագծում չի տեսել:
Մտոցների կոնցեպտի վրա ցանկություն են հայտնել աշխատել Երևանի հայտնի դիզայներներ՝ Վահան Բալասանյանը, Վաձ Ղազարյանը, Նոնա Իսաջանյանը, Վիլիամ Կարապետյանը, Ռուբեն Մալայանը, Ալիսա Մալոյանը և այլոք:
Հուլիսի 7-11-ը շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի փաստաբանները հայտարարել են համաներմամբ նրա ազատ արձակման մասին: Այս մասին հայտնել է France-24 հեռուստաալիքը:
ՌԴ Պետդումայում վերանորոգման աշխատանքների ժամանակ պայթել է ներկով լի բալոնը, ինչի հետևանքով 1 աշխատակից տուժել է, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իրավապահներին:
Ընկերությունը որևէ կերպ չի հիմնավորել փաստաթղթերի ներկայացման ուշացումն այլ տեխնիկատնտեսական ցուցանիշներով կայանի կառուցման ողջ ժամանակահատվածում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հնարավորությունը Բաքու, որտեղ օգոստոսին Ադրբեջանի և Իրանի նախագահների հետ պետք է մասնակցի եռակողմ հանդիպման, ուսումնասիրվում է, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հարցին, թե ազնի՞վ են արդյոք այն ընդդիմադիր ուժերը, որոնք իշխանություններին դեմ են արտահայտվում, բայց այլ կերպ են քվեարկում՝ Զ. Փոստանջյանը պատասխանեց, որ նրանք ազնիվ են:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան տղա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։
Նախօրեին Վիեննա-Երևան չվերթի օդանավի մեջ ուղևոր է մահացել:
Հուլիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի «ՎԵՎ» խանութի դիմաց վրաերթի է ենթարկել 2009 թ. ծնված Արմեն Խամփերյանին, որը տեղում մահացել է:
Սոս Պետրոսյանի խոսքով՝ «Տաշիր գրուպ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հոգալու միջազգային կրկեսային հեղինակավոր մրցույթների՝ մեր երկրի կողմից մասնակիցների ծախսերը: «Տվե՛ք ինձ լավ դերասան, և ես նրան կուղարկեմ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկա: Մրցույթների մասնակցության համար ծաղրածուների, ակրոբատների, մարմնամարզիկների մեծ պահանջ կա»,- նշել է Սոս Պետրոսյանը՝ հրավիրելով բոլոր ցանկացողներին մասնակցել Լ.Ենգիբարյանի անվան դպրոց-ստուդիայի ընդունելությանը:
Turkish Airlines-ն ավելացնում է Ռուսաստան թռիչքների թիվը թուրքական Անթալիա նահանգից դեպի Մոսկվա, գրում է Hurriyet թերթը՝ հղում կատարելով Ռուսաստանում ընկերության ներկայացուցչության ղեկավար Մեֆայիլ Դերիբաշին:
Այսօր՝ աշխարհի ամենամեծ մարզական միջոցառման սկզբից ուղիղ մեկ ամիս առաջ, Բրազիլիան կարող է վստահաբար ասել« «Մենք պատրաստ ենք հյուրընկալելու Հարավային Ամերիկայում առաջին անգամ անցկացվելիք Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերը»:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 18.35-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում, տանը շուշանի պահածոյացված թթու ուտելու հետևանքով:
Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտարարել է Սիրիայի ողջ տարածքում 72 ժամով «լռության ռեժիմ» սահմանելու մասին, որը կձգվի մինչև հուլիսի 8-ի կեսգիշեր, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել Վանաձորի բնակիչ, անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ։
Հուլիսի 6-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան-Խաչատրյան-Շահումյան փողոցներում գտնվող տները հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվում են:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, հայտնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է սահմանամերձ զորամասեր:
53-ամյա մասնագետը հեռացել է թիմից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Դամիան Դյուպելետի հետ զրուցելուց հետո:
Անդրադառնալով Հարկային օրենսգրքին՝ Ս. Մարգարյանն իր դժգոհությունն արտահայտեց՝ հույս հայտնելով, որ կառավարությունը կհրաժարվի դրանից. «Իսկ եթե չհրաժարվի, առաջիկայում ընտրություններ են, թող ժողովուրդը որոշի՝ ինչ է անելու»: