Բաժիններ՝

ՀԾԿՀ-ն 1 մլն դրամով տուգանեց Սուրիկ Խաչատրյանի ընկերությանը

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում 1 մլն դրամով տուգանվեց «ՏԱԹԵՎԻ ԱՆԱՊԱՏ» ընկերությունը, որի սեփականատերը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է, թեև պետռեգիստրում այն գրանցված է Սպարտակ Սանթրոսյանի անունով: Ընկերությունը 2 փոքր հիդրոէլեկտրակայանն է շահագործում Սյունիքում:

Ընկերությունը տուգանվել է «Անապատ 1» ՀԷԿ-ի կառուցման համար տրված լիցենզիայի պայմանները խախտելու համար: Կայանում իրականացված մոնիտորինգի արդյունքում ՀԾԿՀ մասնագետները պարզել են, որ՝ Քարահունջ գետի 1597,6մ նիշի վրա (նախկին 1545մ փոխարեն) արդեն իսկ կառուցվել էր մետաղական ջրընդունիչ հանգույց, սակայն ձկնանցարանները գտնվում էին կառուցման փուլում։

Մետաղական ջրընդունիչ հանգույց էր կառուցվել նաև Աղանձու գետի 1594,6մ նիշի վրա (նախկին 1527մ փոխարեն), սակայն ձկնանցարանները կրկին գտնվում էին կառուցման փուլում։ Ըստ լիցենզիայի` ընկերությունը պարտավոր էր ՓՀԷԿ-ը կառուցել 7519,6 կՎտ հաշվարկային հզորությամբ, սակայն հզորությունը եղել է 3887 կՎտ, կայանի հաշվարկային ճնշումը եղել է 242,3 մ` 479,6 մի փոխարեն, էապես տարբեր են նաև փոփոխված նախագծում և լիցենզիայի պայմաններում ամրագրված ջրառի և ջրահեռացման նիշերը, և այլն: Ընկերությունը որևէ կերպ չի հիմնավորել փաստաթղթերի ներկայացման ուշացումն այլ տեխնիկատնտեսական ցուցանիշներով կայանի կառուցման ողջ ժամանակահատվածում:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031