Բաժիններ՝

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Վրաստան

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, հայտնում է RIA Novosti-ն:

Քերիի այցը կրում է պաշտոնական բնույթ, նա Վրաստանից կհեռանա վաղը: Օդանավակայանում Քերիին դիմավորել են Վրաստանի արտգործնախարարը, նրա տեղակալը, Վրաստանում ԱՄՆ դեսպանը: Վրացական հեռուստատեսությունը հայտնում է, որ ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցառումներ:

Առաջին հերթին, Քերին կմասնակցի Վրաստան-ԱՄՆ ռազմավարական Խարտիայի լիագումար նիստին, այնուհետ կհանդիպի Վրաստանի վարչապետի, նախագահի, իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Նախատեսվում է նաև նրա և Վրաստանի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսը:
Վրաստանի իշխանությունները Քերիի այցը հատկապես կարևորում են հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031