Բաժիններ՝

Միշել Տեմերին ուղերձ է հղել Ռիո-2016- ին ընդառաջ

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահի պաշտոնակատար Միշել Տեմերին ուղերձ է հղել Ռիո դե Ժանեյրոյի 2016թ. Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերին ընդառաջ: Ուղերձում ասված է.

«Օլիմպիական խաղերը Բրազիլիայում` մի երկրում, որի գիրկը բաց է աշխարհի համար

Այսօր՝ աշխարհի ամենամեծ մարզական միջոցառման սկզբից ուղիղ մեկ ամիս առաջ, Բրազիլիան կարող է վստահաբար ասել« «Մենք պատրաստ ենք հյուրընկալելու Հարավային Ամերիկայում առաջին անգամ անցկացվելիք Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերը»:

Ռիո դե Ժանեյրոյի ամենագեղատեսիլ վայրերից մեկում կառուցված և ավելի քան 17000 մասնակից մարզիկների համար նախատեսված Օլիմպիական գյուղն արդեն բացվել է: Բոլոր սպորտային հարմարությունները, հատկապես նրանք, որոնք ծառայում են Բարրա դե Տիժուկա թաղամասի օլիմպիական պարկին, նույնպես պատրաստ են:

Կարդացեք նաև

85000 դաշնային, նահանգային եւ քաղաքային կառավարման անվտանգության աշխատակիցների ուժերով երկրին հաջողվել է ստեղծել անվտանգության կուռ ծրագիր, որը կերաշխավորի սպորտային միջոցառումների անցկացումը լիարժեք խաղաղ և հանգիստ մթնոլորտում: Անվտանգության աշխատակիցների այս խմբի համատեղ աշխատանքով կվերահսկվի մարզիկների, մարզչական անձնակազմերի պետությունների ղեկավարների, պետական պաշտոնյաների, տեղի բնակիչների եւ լրագրողների պաշտպանությունը:

Սա առաջին անգամը չէ, որ Բրազիլիան ցույց է տալիս աշխարհին իր կազմակերպչական կարողությունները և ջերմորեն հյուրընկալում այցելուներին խաղաղ և անվտանգ միջավայրում: Վերջին մի քանի տարիների ընթացքում մեր երկիրը ձեռք է բերել միջազգային մասշտաբի մեգամիջոցառումների անցկացման մեծ փորձ: Մեզ մոտ անվիճելի հաջողությամբ անցկացվել են Աշխարհի առաջնությունը, Համաամերիկյան խաղերը, Համաշխարհային ռազմական խաղերը, ինչպես նաև Երիտասարդության համաշխարհային օրը եւ Համադաշնությունների գավաթը: Այդ բոլոր միջոցառումները անցկացրել ենք մեծ նվիրվածությա մբ եւ Բրազիլիային բնորոշ կենսուրախությամբ: Եվ այժմ էլ հերթական հաջողությունը մեզ է սպասում:

Այս խաղերը աշխարհին ցույց կտան համաշխարհային խոշոր տնտեսություններից մեկի աշխատանքը կայացած ժողովրդավարության տեր մի երկրում, որն ունի մեծ ներուժ բիզնեսում և սահմանել է անհավասարության դեմ պայքարի քաղաքականության չափանիշներ: Ակնկալվում է, որ խաղերի ընթացքում միայն Ռիո դե Ժանեյրոն կհյուրընկալի հարյուր հազարավոր այցելուների Բրազիլիայից և արտերկրից, սակայն հինգ «ֆուտբոլային քաղաքները»՝ Սան Պաուլոն, Սալվադորը, Մանաուսը, մայրաքաղաք Բրազիլիան եւ Բելո Հորիզոնտեն նույնպես կհեղեղվեն տեղացի եւ օտարերկրյա երկրպագուներով: Նման մասշտաբի միջոցառումների հյուրընկալումը նշանակալի նվաճում և հսկայական ազգային հպարտության աղբյուր կհանդիսանա Բրազիլիայի ժողովրդի համար:

Պետք է ընդգծել այն փաստը, որ օլիմպիական օբյեկտների ընդհանուր ներդրումների 60 տոկոսը, որը կազմում է 7.07 միլիարդ ռեալ, ֆինանսավորվել է մասնավոր հատվածի կողմից: Այս ռեսուրսներն ու ջանքերը մեր երկրին կմնան որպես ժառանգություն: Օրինակ, խաղերը ողջ Բրազիլիայում կսերմանեն սպորտային մրցումների այնպիսի նշանակալի արժեքներ, ինչպիսիք են համագործակցութունը, համերաշխությունը, կարգապահությունն ու ճկունությունը:

Որպես ավելի շոշափելի ձեռքբերում` Բրազիլացի սկսնակ ու պրոֆեսիոնալ մարզիկները կժառանգեն համաշխարհային չափանիշների սպորտային օբյեկտների մարզական ցանցը` երկրի 5 աշխարհագրական տարածաշրջանների ընդգրկմամբ:

Եվ վերջապես, խաղերը մեծ ազդեցություն են ունեցել Ռիո դե Ժանեյրոյի հանրային քաղաքականության իրականացման վրա՝ դարձնելով քաղաքը արագընթաց, ընդարձակելով այն և հանգեցնելով բազմաթիվ ենթակառուցվածքային եւ ազատ տեղաշարժմանը միտված ծրագրերի նախաձեռմանը: Նման քաղաքականության անմիջական բարենպաստ ազդեցությունը քաղաքի բնակիչների կյանքի որակի վրա ակնհայտ է:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում լուրեր են տարածվել այն մասին, որ խաղերի ընթացքում հնարավոր է արևադարձային հիվանդության բռնկում: Մենք կարող ենք հավաստիացնել ձեզ, ինչպես դա արդեն արել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որ խաղերի ժամանակ զիկա (Zika) վարակի ռիսկ գործնականում չկա: Հարավային կիսագնդում ձմռանը Aedes aegypti–ի միջոցով փոխանցվող հիվանդության տարածման արձանագրված ցուցանիշը պատմականորեն եղել է շատ ցածր: Եվ իսկապես, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Zika վարակի անկում է գրանցվել Ռիո դե Ժանեյրոյում եւ ամբողջ Բրա զիլիայում: Ես հիշում եմ համաճարակի նման մի կանխատեսում Բրազիլիայում 2014 թ. Աշխարհի գավաթի խաղերի ընթացքում, երբ մենք հյուրընկալեցինք 1,4 մլն օտարերկրյա այցելուների: Եվ այդ ժամանակ ոչ մի համաճարակային իրավիճակ չկար: Այժմ նույնպես զբոսաշրջիկները կարող են վստահ լինել, որ օլիմպիական խաղերի ողջ ընթացքում կլինեն առողջության համար բարենպաստ պայմաններ:

Բրազիլիան պատրաստ է ընդունել բոլոր այցելուներին, ովքեր գալու են` վայելելու աշխարհի մարզիկների մրցումների դիտումը, եւ մենք, վստահաբար, շատ բան կունենանք ցույց տալու նաև հինգ մլրդ հեռուստադիտողներին ամբողջ աշխարհում, ովքեր պիտի հետևեն այդ Խաղերին:

Բրազիլիան գրկաբաց սպասում է ձեզ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս