«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատրաստվում է հրաժեշտ տալ 10 ֆուտբոլիստների արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալլեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի և այլ բարձաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելել է ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գունդ:
«Մենք չորս հոգի ենք՝ Հրանտ Թոխատյանը, Արամ Ավետիսյանը, Արթուր Ալեքսանյանը և Ազատ Արշակյանը։ Մենք քաղաքական ամբիցիաներ չունենք, բայց շատ ենք ուզում, որ այդ ծրագիրն իրականացվի»։
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը պաշտոնապես հայտարարել է Մենդելեևի աղյուսակում նոր չորս տարրեր ընդգրկելու մասին, որոնցից մեկն անվանակոչվել է ի պատիվ հայ գիտնականի:
Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլը բարեհաջող վիրահատվել է:
Նոյեմբերի 30-ին, ժամը 16.07-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի մոտակայքում վրացական պետհամարանիշներով բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2016 թվականի առաջին ինն ամսվա ընթացքում Հայաստանում արադրվել է 29 մլն 238.2 հազար լիտր հանքային ջուր: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն նվազել է 7.6 տոկոսով։
Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև նոյեմբերի 30-ին ստորագրվեց 40 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր:
Լիբանանի բանակն ահաբեկիչ է ձերբակալել։
Իրանի համար Հայաստանը կարող է հուսալի լինել, եթե ցանկանան դա ՀՀ իշխանությունները և նման քայլի գնան։ Բարեբախտաբար, իրանական կողմը ձգտում ունի օգտվել Հայաստանի տարածքից դեպի Եվրոպա իրանական գազը դուրս բերելու համար, այս տարանցման պրոյեկտը վերաբերում է թե գազին, թե այլ արտադրություններին։
Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում վիրավորվել է 5 թուրք զինվոր:
«Մենք ունենք բնական հումքից ու հին տեխնոլոգիայով պատրաստված օճառներ: Օրինակ, հին տեխնոլոգիայով պատրաստված «Կաստիլյան օճառ» ունենք, որ ձիթապտղի յուղից է պատրաստված, ու տեխնոլոգիական պրոցեսը շատ բարդ է. 6 ամիս պետք է հասունանա, օճառը պնդանա, որ օգտագործել լինի: Ունենք «Մարսելյան օճառ», որը ձիթապտղի և կոկոսի յուղի խառնուրդ է ու էլի հասունացման խնդիր ունի: Ունենք երիցուկով և այլ ծաղիկներով սկրաբ-օճառներ յուղոտ, չոր, բորբոքված մաշկի համար»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է թուրքական Ալանիա, որտեղ դեկտեմբերի 1ին կմասնակցի ռազմավարական ծրագրավորման համատեղ խմբի 5-րդ նիստին և բանակցություններ կանցկացնի իր թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հետ:
«Ապրիլի 2-ի առավոտն էր. այսօրվա նման հիշում եմ՝ օրը շաբաթ։ Տողանի ժամանակ մեր հրամանատարը շատ հանգիստ ու ինձ համար սպասելի տոնով ասաց, որ հակառակորդի սանձերը ձգել է պետք: Ստանալով զենք զինամթերք, տեղավորվելով մեր խցիկներում, դուրս եկանք մեր տանկերով։ Սկզբից շատ անհասկանալի էր, ես ներքուստ մի փոքր ուրախացա, քանի որ ես սպասում էի պատերազմին․․․ Ճանապարհին զորամասի հրամանատարի տեղակալ Մասիս Ավանեսյանի հրահանգավորումից հետո իրավիճակը լիովին պարզ դարձավ ինձ համար։ Մի տեսակ անբացատրելի զգացողություն կար»:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը մտադիր է դեկտեմբերի 21-ին այցելել Մոսկվա:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՄԻՊ-ը հետևողական կլինի «Փոքր Մհեր» կրթահամալիրում երեխաների իրավունքների պատշաճ պաշտպանությունն ապահովելու գործում։
Հայաստանում հյուրանոցային տնտեսության նոր օբյեկտների նկատմամբ պահանջարկի զգալի աճ կա և հյուրանոցաշինության ուղղությամբ ներդրումային ակտիվություն է նկատվում: Բնագավառում վերջին տարիներին, շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում վարվող պետական քաղաքականության, պետություն-մասնավոր հատված-սփյուռք համագործակցության, արձանագրվել է թե քանակական, թե որակական աճ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը, […]
Ավստրալիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբ է ձևավորվել:
Ոլորտի տնտեսավարողները տեղեկացվել են, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն սկսել է դիտարկումներ իրականացնել հանրապետության տարածքում իրացվող բուսական ծագման մթերքների նկատմամբ` ուշադրություն դարձնելով պեստիցիդների և նիտրատների թույլատրելի քանակություններին:
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկրաշարժ է գրանցվել:
Օբլակի ձեռքբերման մեջ անձնապես հետաքրքրված է Արսեն Վենգերը: Բայց, ինչպես հաղորդում է Goal.com-ը, «Ատլետիկոն» չի քննարկի ոչ մի առաջարկ. սլովենացու համար հրաժարագինը կազմում է մլն եվրո:
Կատալոնական «Բարսելոնայում» վնասվածքները շարունակվում են: Այս անգամ վնասվածքը կրկնել է ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մատյոն:
Երիկամային խնդիրները կարող են լուրջ առողջական խախտումների հանգեցնել, պետք է կանոնավոր կերպով հետազոտվել և ստուգել երիկամները: Մեր երիկամների հիմնական գործառույթն օրգանիզմից ավելորդ հեղուկի և մնացորդների դուրսբերումն է: Խնդրի պատճառները պարզելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել օրգանիզմի ուղարկած ազդակներին: Երիկամային խնդիրների ամենատարածված պատճառներն են՝ շաքարային դիաբետն ու արյան ճնշումը, սակայն կարող են նաև այլ գործոններ լինել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիչիուսին:
Նոյեմբերի 30-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Արթիկի, Սպիտակի, Թալինի, Մարալիկի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 2-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին բնակելի զանգվածի ջրամատակարարումը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնի և Լիբանանի համայնքի ներկայացուցիչների հետ:
Օզիլը պայմանագրով կապված է «Արսենալի» հետ մինչև 2018թ., բայց չի այրվում համագործակցությունը երկարաձգելու ցանկությամբ: Ըստ Marca-ի տեղեկության՝ ֆուտբոլիստը հաճախ է խոսում նախկին խաղընկերների հետ այն մասին, որ ուզում է վերադառնալ «Ռեալ»:
Այդ բարդ ու դժվարին աշխատանքի հաջող իրականացման, առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման գրավականն, անշուշտ, բարձր արհեստավարժությունն է եւ մարդկային ու բարոյական որակները, հայրենասիրությունն ու անմնացորդ նվիրվածությունը ձեր գործին եւ հայրենիքին: Դա առաջնահերթ եւ պարտադիր պայման է ոստիկանի մասնագիտության համար:
Ռուսաստանը բնական գազի գինը Հայաստանի համար 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, կպահպանի 150 դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար: Այս մասին նշված է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկության մեջ: Արձանագրության ստորագրման հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 1-ի նիստի օրակարգում: