
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հաղորդմամբ` երկրաշարժի ուժգնությունը եղել է 4,3 մագնիտուդ: Ադրբեջանում երկրաշարժ էր գրանցվել նաեւ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի Նեֆտճալայի շրջանում: