Սիրիայում վիրավորվել է 5 թուրք զինվոր
Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում վիրավորվել է 5 թուրք զինվոր: Այդ մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Թուրք զինվորների եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մարտիկների միջեւ բախումը տեղի է ունեցել Հալեպի Էլ-Բաբ շրջանում: Թուրքիայի զինված ուժերի տանկային ստորաբաժանումները, սիրիական Ջերաբլուս քաղաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մարտիկներից մաքրելու պատրվակով, միջազգային կոալիցիոն ուժերի ինքնաթիռների աջակցությամբ ձեռնամուխ են եղել Եփրատի աջ ափում սիրիացի քրդերի ստորաբաժանումների վերահսկողությունը վերացնելու ռազմական գործողություններին: Օգոստոսի 24-ին մեկնարկած գործողությունը ստացել է «Եփրատի վահան» անվանումը: