Բաժիններ՝

«H- Gardens» հայկական ընկերության մանուշակի աղացած արմատով օճառը բարձրացնում է մազերի խտությունը»

«H-Gardens» բնական կոսմետիկա արտադրող հայկական ընկերության համահիմնադիր Լևոն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացրեց ընկերության առաջարկած տեսականին ու խոսեց դրանց պատրաստման եղանակների մասին.

«Մենք ունենք բնական հումքից ու հին տեխնոլոգիայով պատրաստված օճառներ: Օրինակ, հին տեխնոլոգիայով պատրաստված «Կաստիլյան օճառ» ունենք, որ ձիթապտղի յուղից է պատրաստված, ու տեխնոլոգիական պրոցեսը շատ բարդ է. 6 ամիս պետք է հասունանա, օճառը պնդանա, որ օգտագործել լինի: Ունենք «Մարսելյան օճառ», որը ձիթապտղի և կոկոսի յուղի խառնուրդ է ու էլի հասունացման խնդիր ունի: Ունենք երիցուկով և այլ ծաղիկներով սկրաբ-օճառներ յուղոտ, չոր, բորբոքված մաշկի համար»:

Նա նշեց, որ ընկերությունն առաջարկում է նաև մազերի խտությունը բարձրացնող օճառ, որի բաղադրության մեջ մանուշակի աղացած արմատ կա.

«Բոլոր օճառները բնական հումքից են, արհեստական հոտավորիչներ ու գունավորիչներ չեն պարունակում: Արդեն 10-րդ տարին է՝ մենք շուկայում ենք, տեսականին մեծ է: Արժեքները՝ 1000-2500 դրամ, իհարկե, կան էքսկլյուզիվ օճառներ, որոնք ավելի թանկ են, օրինակ՝ «Աֆրիկյան սև օճառը», որն արժե 6500 դրամ, որովհետև տեխնոլոգիան շատ ավելի բարդ է ու ավելի թանկ յուղեր են բաղադրության մեջ մտնում: Օճառները բուժիչ հատկություն ունեն»:

Կարդացեք նաև

Ընկերությունը զբաղվում է նաև բազային և եթերային յուղերի արտադրությամբ և ներկրմամբ:

«Կան յուղեր, որոնք ներմուծում ենք, օրինակ՝ արմավի և կոկոսի յուղերը, որոնք նաև օճառի արտադրության մեջ ենք կիրառում: Կոկոսի յուղը շատ կարևոր է օճառի պատրաստման գործում, որովհետև առանց դրա օճառը չի փրփրում: Յուղեր պատրաստելիս՝ արհեստական լուծիչներ չենք օգտագործում: Հայաստանում ստանում ենք ծիրանի կորիզի, դեղձի կորիզի յուղեր, եթերային յուղերից՝ փիփերթի յուղ: Հայաստանում հնարավոր է արտադրել թանկարժեք եթերային յուղեր, որոնք կարող ենք նաև արտահանել, որովհետև պահանջարկը մեծ է, բայց դեռ դրան չենք հասել»,- նշեց մեր զրուցակիցը:

Լ. Հովհաննիսյանը նշեց, որ Փոքր Կենտրոնում առաքում ունեն, և ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 099 14 44 88:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս