Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում կմասնակցեն ԱՊՀ-ի արտգործնախարարների խորհրդի նիստին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ապրիլի 8-ին Մոսկվայում կմասնակցեն ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, հայտնում է TASS-ը:

Չնայած Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացմանը, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հաստատել են իրենց մասնակցությունը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին:

Նիստի հիմնական թեման դառնալու է Համագործակցության գործունեության ադապտացումը ժամանակակից պայմաններին:

Նիստի ծրագիրը նախատեսում է ԱՊՀ երկրների փոխհամագործակցության հարցերի քննարկում տարբեր ոլորտներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930