Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել են Դարբաս և Ախլաթյան համայնքների ղեկավարները

Մարտակերտի ճանապարհին հակառակորդի կողմից Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի գնդակոծման հետևանքով զոհվել են Սյունիքի մարզի Դարբաս համայնքի ղեկավար Մայիս Միրզոյանը և Ախլաթյան համայնքի ղեկավար Արմեն Բեգլարյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: «Հակառակորդի կողմից ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել են Դարբաս և Ախլաթյան համայնքների ղեկավարները»,- նշեց Հակոբջանյանը:

Նա հայտնեց, որ հակառակորդի կողմից ռմբակոծված ավտոբուսով Սիսիանից կամավորների խումբ էր մեկնում Արցախ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Արմենպրես»-ին հայտնել է , որ ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս