Շփման գծում մարտական գործողությունների վարման հետևանքով կողմերի կորուստները

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների վարման հետևանքով կողմերի կորուստները հետևյալն են:

Հակառակորդի կորուստներ. տեխնիկա` 18 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 6 անօդաչու սարք, 1 ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարության գնահատմամբ՝ հակառակորդի զոհերի թիվը 300-ից ավելի է: Վիրավորների թիվը ճշգրտման ենթակա է:

Հայկական կողմի կորւոստներ. տեխնիկա` 7 տանկ: Անձնակազմի կորուսներ` 20 զոհ, 6-ը սպաներ և ենթասաներ են, 72 վիրավոր՝ 8-ը սպաներ և ենթասպաներ են: Քաղաքացիական անձանց զոհերի թիվը 4-ն է, նրանցից մեկը երեխա է:

Այս տեղեկությունները Ստեփանակերտում ստեղծված օպերատիվ տեղեկացման կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին հրապարակել է ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանն` ընդգծելով, որ ՊԲ ստորաբաժանումները մարտունակ են և ի վիճակի են իրենց առջև դրված խնդիրներն իրականացնել:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է տարածքներին, Վիկտոր Առստամյանը նշեց, որ հակառակորդի մխրճման խորությունը կազմում է 200-300 մետր և այդ խորության վրա բնակավայրեր չկան: Ներկայում Կազախլար-Նյուզգեր ուղղությամբ հակառակորդի վերահսկողության տակ է գտնվում 5 մարտական դիրք, Թալիշ-Մատաղի-Թափկարակոյունլու ուղղությամբ` 3 դիրք:

«Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդը զրահատեխնիկայի կիրառմամբ հարձակվողական գործողություններ է ձեռնարկել նոր՝ Հորադիզ- Նյուզգեր եւ Կազյան-Շուրաբադ ուղղություններով: Հրետակոծության են ենթարկվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, ինչպես նաև Մարտակերտ և Թալիշ բնակավայրերը: Նոր ուղղություներով հարձակման փորձերը կասեցվել են: Օրվա ընթացքում Կազախլար- Նյուզգեր, Թափկարակոյունլու-Թալիշ ուղղություններով մարտերը շարունակվել են: Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը զրահատեխնիկայի կիրառմամբ հակառակորդը նոր գործողություններ է նախա ձեռնել: Հակառակորդի հարձակման փորձերը կասեցվել են: Օրվա ընթացքում մարտերը շարունակվել են»,-ասել է Վիկտոր Առստամյանը:

Նա տեղեկացրել է, որ հակառակորդը, կորցնելով նախաձեռնությունը, առաջին անգամ կրակ է արձակել «ՏՕՍ» համակարգից , որը արդյունք չի ունեցել: Հակառակորդը փորձել է կիրառել անօդաչու թռչող սարք, որը ՊԲ-ի կողմից խոցվել է: Ընդհանուր առմամբ մարտական գործողություների ընթացում հետախուզական կրակային խոցման նպատակով հակառակորդը լայնորեն կիրառում է անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը ՊԲ ստորաբաժանումների կողմից խոցվել է:

Տեսանյութեր

Լրահոս