Արծրուն Հովհաննիսյանն ադրբեջանցի գործընկերոջը հրավիրում է անձամբ տեսնել ադրբեջանական դիվերսանտների դիակները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյախլիի հայտարարությանը, թե ադրբեջանական բանակի կորուստների մասին ՀՀ ՊՆ-ի հրապարակած տեսանյութերն ու նկարները իրականությանը չեն համապատասխանում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ իր ադրբեջանցի գործնկերոջը հրավիրում է իր աչքերով տեսնել ադրբեջանական դիվերսանտների դիակները: «Եթե դրանք իրենց զինվորները չեն, ապա մենք ի սկզաբեն ճիշտ էինք ասում: Ուրեմն վարձկաններ էին կամ այլ տարրեր: Ամեն դեպքում՝ դրանում էլ համոզվելու համար հրավիրում եմ իրեն: Իր անձնական անվտանգությունը ես ապահովում եմ»,- հավելեց Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս