Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը կոչ է անում ՄԽ շրջանակներում վերսկսել ԼՂ հարցով բանակցությունները
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում թշնամական գործողությունների վերսկսման առնչությամբ: Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ շեշվում է, որ գլխավոր քարտուղար Ժանը կոչ է արել կողմերին վերսկսել խաղաղության բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջ անակներում՝ հակամարտության երկարատև լուծում գտնելու նպատակով:
«Կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել մարտերը, հարգել հրադադարը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները բռնություններից և լարվածության աճից խուսափելու համար»,- նշել է Միկայել Ժանը:



