Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց վիրավոր զինվորներին

Ապրիլի 4-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու և իր հայրապետական օրհնությունն ու զորակցությունը փոխանցելու վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի սահմանին մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին:

Տեսակցության ընթացքում Նորին Սրբությունն օրհնեց վիրավոր զինվորներին` մաղթելով, որպեսզի շուտափույթ ապաքինվեն և շարունակեն իրենց հայրենանվեր ծառայությունը:

Նորին Սրբությանն ուղեկցում էին ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոսպոս Տիգրանյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ու «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930