Եվս մեկ երեխայի զոհվելու մասին տեղեկատվությունը սուտ է. Դ.Բաբայան. panorama.am
Տեղեկատվությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թշանամու գնդակից ևս մեկ երեխա է զոհվել, սուտ է: Այս մասին Panorama.am-ին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում սխալմունք է եղել, Արցախում այս օրերի ընթացքում զոհվել է 12-ամյա մի երեխա, ևս երկուսը, ինչպես հայտնի է, վիրավորվել էին: