Բաժիններ՝

Գյումրին միացավ միասնական աղոթքին. «Արմենպրես»

Գյումրին միացավ միասնական աղոթքին: Ապրիլի 4­-ին երեկոյան Գյումրու «Սբ Աստվածածին» (Յոթվերք) եկեղեցում հավաքվածները, միանալով հայ առաքելական բոլոր եկեղեցիներից այդ թվում նաև Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարից
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հանուն հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների ուղղված աղոթքին, իրենց աղոքն էլ հնչեցրեցին առ Աստված:

Շիրակի թեմի հոգևոր հովիվ Տեր Փավստոս քահան Սարգսյանի ձեռամբ տեղի ունեցավ նաև հոգեհանստյան պաշտոն՝ Արցախում զոհվածների հիշատակին:

«Հայրենիքն ու ազգը հավերժական գոհություն են: Յուրաքանչյուր հայ պարտավորություն ունի, բայց ոչ հարկադրված՝ այլ սիրով պարտավորություն այս մեծ սրբության համար իրեն նվիրելու: Առյուծը՝ ողջ թե մեռած, առյուծ է, արծիվը՝ ողջ թե մահացած, արծիվ: Եթե մենք
ծնում ենք առյուծներ և եթե մենք ապրում ենք որպես երկնքի արքայության թագաժառանգներ, ուրեմն անխուսափելի, ժամանակ առ ժամանակ այդ առյուծ լինելու հատկանիշները պետք է ցուցաբերվեն:

Ողջ, թե ընկած, նրանք հավերժ կենդանի են: Հազարամյակների, դարերի հարվածների
տակ շատ անգամներ են եկել մեր ամրությունները փլուզելու, բայց միևնույն է ոչինչ չի ստացվել, մենք կանգուն ենք ու կանգուն էլ մնալու ենք, առավել ևս զորացած ենք կանգուն մնալու, քանի որ մեր պատերազմը սրբազան է, մեր պատերազմը խուժանություն չէ, մեր պատերազմը սրբությունների պահպանման համար է: Այսօր մեր հոգու խորքում ուրախ ենք, որ հայ ենք»,­-իր խոսքում նշեցՏեր Փավստոս քահան Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս