Դատարանը մեղավոր ճանաչեց Լևոն Հայրապետյանին
Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանին մեղավոր ճանաչեց 800 հազար դոլար գումարի խարդախության մեջ: Այդ մասին դատարանի դահլիճից հայտում է ՏԱՍՍ-ը:
«Դատարանը հաստատեց Հայրապետյանի մեղավորությունը խաբեության ճանապարհով Իզմեստեւի դրամական միջոցները հափշտակելու հարցում»,- իր որոշումը հրապարակել է դատավորը:
Ներկայում դատավճռի հրապարակումը շարունակվում է:
Հետաքննության վարկածով Հայրապետյանը՝ փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար է վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանը աջակցելու խոստումով, սակայն իրապես չէր կարող ազդել դատավճռի վրա: